
Վթարի ենթարկված տղամարդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 8-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար էին բախվել «Մերսեդես-ML» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ՎԱԶ-2106»-ի վարորդ 64-ամյա Ռազմիկ Սաֆարյանը «հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: