Մինչև 2030 թվականը շուրջ 11 մլն երեխա կմահանա թոքաբորբից. Save the Children

Մինչեւ 2030 թականն առանվազն 11 միլիոն երեխա կդառնա թոքաբորբի զոհ: Այդ մասին վկայում են Save the Children միջազգային կազմակերպության եւ Ջոնս Հոփքինսի համալսարանի համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 12-ին:

Հետազոտության մեջ նշված է, որ զարգացող երկրներում հենց փոքր երեխաներն են մահանում այդ հիվանդությունից, որը բորբոքային գործընթաց է հարուցում թոքերում, մինչդեռ սովորաբար թոքաբորբից տառապում են տարեց մարդիկ: Ամենամեծ սպառնալիքի տակ են գտնվում Նիգերիան, Հնդկաստանը, Պակիստանը եւ Կոնգոն:

2016 թվականին թոքաբորբից մահացել է ավելի քան 880 հազար երեխա՝ հիմնականում երկու տարեկանից փոքր հասակում: Հետազոտությունը հրապարակվել է Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, որը 2009 թվականից նշվում է նոյեմբերի 12-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Տեսանյութեր

Լրահոս