Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09: 50-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Սկզբնաղբյուրը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով երթևեկել է հանդիպակաց և փորձել շրջադարձ կատարել, որից հետո վթարային իրավիճակ է ստեղծել Opel–ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930