Ժամկետանց վարկերի կշիռն աճել է
2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է մոտ 39.5 մլրդ դրամ։ Դա կազմում է բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 1.34%-ը։
Համեմատատության համար նշենք, օգոստոսի վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերի ծավալը 37.2 մլրդ դրամ էր, կշիռը՝ 1.27%։ Այսինքն՝ ժամկետանց վարկերի կշիռը հոկտեմբերի ընթացքում աճել է 0.7 տոկոսային կետով։
Նախորդ ամիսների համեմատ ժամկետանց վարկերի աճի միտումն ավելի ակնհայտ է. մարտի վերջի դրությամբ նման վարկերի կշիռը 1.21% էր, հունիսի վերջին՝ 1.23%։



