Բաժիններ՝

2019 թվականի բյուջեի նախագծում եվրոպական ինտեգրման համար նախատեսված առանձին ծախս նախատեսված չէ

ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ եվրոպական ինտեգրման, ֆինանսկան և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թվականի բյուջեի մասին» ՀՀ նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ եվրոպական ինտերգրման համար առանձին բյուջետային ծախս նախատեսված չէ:

Նրա խոսքով՝ համագործակցությունը տեղի է ունենում բյուջետային աջակցության դրամաշնորհների տեսքով, որը, ըստ Ա. Ջանջուղազյանի, կարևորվում է ոչ թե դրամաշնորհի, դրամատական միջոցի արտահայտությամբ, այլ այն միջոցառումների, որոնք նախատեսում են, որ ՀՀ իշխանությունները հանձն են առել ու պետք է կատարեն որոշակի ժամանակահատվածում, ինչը «Հայաստանին ավելի կմոտեցնի եվրոպական ընտանիքին»։

«Այստեղ խոսքը  16 մլն եվրոյի մասին է, որը նախատեսված է 2019 թվականի բյուջեի նախագծով, չեմ մանրամասնի այն միջոցառումները, որոնք նախատեսված են, որ պետք է իրականացնենք հաջորդ տարի, որպեսզի ստանանք այս բյուջետային դրամաշնորհը։

Կրկնում եմ՝ այստեղ կարևոր չէ գումարի չափը և այն չի օգտագործվելու այդ միջոցառումներն իրականացնելու համար, դրանք այն միջոցառումներն են, որը Հայաստանը նախատեսել է, որ պետք է իրականացնի, դրանց մեծ մասը գուցե առնչություն չունենան ֆինասական միջոցների հետ կամ գոնե լրացուցիչ ֆինանսական միջոցների հետ։  Այլ հարաբերություններ Եվրամիության տեսանկետից և բյուջեի իմաստով, բյուջեում առանձնացված չէ»,- նշեց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս