Բաժիններ՝

Apple-ը մտադիր է ներկայացնել iPad` նոր պրոցեսորով, և բյուջետային MacBook. The Wall Street Journal

Apple ընկերությունն առաջիկայում, հավանաբար, կներկայացնի նոր iPad պլանշետը՝ ավելի հզոր պրոցեսորով, MacBook նոութբուքի էժանացված մոդելը, ինչպես նաեւ այլ տեխնիկա: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Լրագրողների կողմից հարցված վերլուծաբանների խոսքով՝ Apple-ը հույս ունի նոր սարքերը հասցնել ցուցադրել «նախքան ձմեռային տարեշրջանի տոնական գնումների սկսվելը»: Շնորհանդեսը, ինչպես ենթադրվում է, կկայանա Բրուքլինում ընկերության միջոցառման ժամանակ:

Այն պլանավորված է հոկտեմբերի 30-ին: Apple-ում դեռեւս պաշտոնապես չեն ճշտել, թե հատկապես ինչ է պլանավորվում ցուցադրել: Հրապարակման մեջ նշվում է, որ, փորձագետների կարծիքով, Apple-ը պատրաստվում է ներկայացնել «նոր iPad Pro՝ ավելի հզոր պրոցեսորով եւ նոր տվիչներով, որոնք թույլ են տալիս պլանշետի վրա իրականացնել iPhone-ի վրա կիրառվող «դիմագծերի ճանաչման տեխնոլոգիաները»:

Հրատարակությունն արձանագրում է, որ Apple-ի պլանշետների վաճառքների ծավալները 40 տոկոսվ կրճատվել են 2013 թվականից, երբ գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները: Նյութում նաեւ ասվում է, որ, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, Apple-ը կներկայացնի ավելի ցածր գնով նոր MacBook՝ նորացված դիսփլեյով» եւ ստեղների ավելի սահուն սեղմումով: «Նոր սարքի արժեքը կդառնա հանգուցային գործոն, որը կկխանորոշի, թե որքան լայնորեն այն կընդունվի: Ներկայում MacBook Air-ի արժեքն սկսվում է 999 դոլարից»,-նշվում է հրապարակման մեջ:

Apple-ը սեպտեմբերի կեսերին անցկացրել Է նոր արտադրանքների շնորհանդես, թարմացնելով iPhone սմարթֆոնների շարքը եւ ներկայացնելով Apple Watch սմարթ-ժամացույցների բարելավված տարբերակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս