Բաժիններ՝

ներդրողները սպասում են ԱԺ արտահերթ ընտրություններին. Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը համամիտ է այն դիտարկմանը, որ շատ պոտենցիալ ներդրողներ ներդրումներ կատարելու համար սպասում են ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ ներդրողները սպասում են խորհրդարանական ընտրություններին: Կլինի անպայման ներդրումային որոշումների արագացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, թե ակնհայտ է, որ շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին:

Նրա խոսքով՝ գնահատվում է, որ համախառն կուտակումը տնտեսության մեջ մյուս տարի կաճի վեց տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորպես հանրագումարով կհասնի տասնինը տոկոսի:

Խաչատրյանը փաստեց, որ ներդրողների ցանկությունների մակարդակում քննարկումներ միշտ լինում են: Հիմնական ներդրումները մասնավոր ներդրումներն են:

Խաչատրյանը նկատեց, որ բոլոր ներդրումային գործողություններն իրականացվում են այնտեղ, որտեղ կանխատեսելիություն կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս