Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ

ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը  քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: «Եվրասիական շաբաթ» համաժողովին այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն` ընդգծելով, որ Եգիպտոսի հարյուր միլիոնանոց շուկան կարևոր շուկա է ԵԱՏՄ-ի համար:

«Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԵԱՏՄ երկրների գործարարներին մասնակցել Եգիպտոսում իրականացվող ծրագրին: Անցյալ շաբաթ ես հանդիպել եմ Եգիպտոսի նախագահի հետ: Նա նույնպես  հանդես եկավ նախաձեռնությամբ և մեր բանակցային գործընթացի շրջանակներում առաջարկեց, որ մենք բիզնես ֆորում կազմակերպենք այս տարվա դեկտեմբերին, որովհետև այն կարող է օգնել մեզ ավելի մեծ չափով կյանքի կոչել մեր շահերը բանակցային գործընթացում, նաև առաջ մղել մեր բիզնեսների շահերն»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր  նշանակություն ունի այն պայմանագիրը, որ ստորագրվել է Իրանի հետ: Միգուցե դա կարող է շատ մեծ խթան հանդիսանալ, որպեսզի Հայաստանը մասշտաբային դարձնի իր ծրագրերը նաև ԵԱՏՄ շրջանակներում:

«Մենք բոլոր երկրներին ուղարկել ենք տեղեկատվություն այն նախաձեռնությունների և ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ ներկրումների փոխարինման ծրագրի շրջանակներում` հրավիրելով բոլոր երկրներին գտնել իրենց համար հետաքրքիր նախագծեր համագործակցության առումով: Ես խնդրում եմ, որ մեր երկրները ակտիվորեն ներգրավված լինեն այս գործընթացում, որովհետև կարծում եմ, որ բիզնեսի համար շատ հետաքրքիր համագործակցության շղթաներ կան»,-հավելեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս