Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարում առաջատարն է:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի է ունենում Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ: Մասնակիցների թվում են 8 գրոսմայստեր: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ի պարտիաները:
Խաղացված տուրերից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ է անցել 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Աշվին Ջայարամից և Բրենդոն Յակոբսոնից: