Ծառուկյանը ոչինչ չէր ասել ԲՀԿ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երեւանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոնում»։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել թիմին լավ աշխատանքի համար, ապա Երեւանի ավագանու անդամների մանդատներն է հանձնել, սակայն ոչինչ չի ասել ապագա քայլերի մասին։

Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որոշել են հանդիպումը շարունակել հաջորդ օրը։ Երկուշաբթի օրը կողմերը համաձայնության եկան եւ հուշագիր ստորագրեցին, որով ամրագրեցին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, Ծառուկյանն էլ խոստացավ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չառաջադրել եւ այլ թեկնածուի չպաշտպանել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031