Բաժիններ՝

Պատահար հանրակացարանների մոտ. մեքենան շրջվել է

Հոկտեմբերի 9-ին` ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի պողոտայում՝ հանրակացարանների մոտակայքում, «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ս., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս