Բաժիններ՝

««Լիվերպուլը» միակ թիմն է ԱՊԼ-ում, որը հավատում է, որ կարող է հաղթել «Սիթիին»». Ջեյմի Կարագեր

«Կարծում եմ՝ սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն է: Այս թիմերի երկու խաղերը կդառնան որոշիչ տիտղոսի խաղարկման ընթացքում:

«Լիվերպուլը» միակ թիմն է, որը հավատում է, որ իսկապես կարող է հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: «Լիվերպուլը» դուրս կգա «Էնֆիլդ» հաղթելու հույսով:

«Լիվերպուլի» համար հաղթանակը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան 3 միավորը. դա կավելացնի վստահությունը, որ իրենք կարող են հաղթել ԱՊԼ-ն:

«Լիվերպուլը» 3 անգամ հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» նախորդ մրցաշրջանում, բայց ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ Գվարդիոլան նորից կհայտնվի այդ թակարդում: Նա ինչ-որ նոր բան կառաջարկի, դրանով էլ հենց առանձնանում են թոփ-մարզիչները»,- Կարագերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս