«Երևանի ավագանու ընտրությունների առիթով». վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է ընտրություններին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիային C-300 ռուսական համալիրների մատակարարումը:
«Հայաստան« համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն:
Հանրությանը «Զիբիլիքս» անվանմամբ հայտնի քրեական գործը դատախազությունը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:
Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ես սպասում էի մոտավորապես այսպիսի ցուցանիշներ: Ես մտածում էի, որ ԲՀԿ-ն մի փոքր ավելի շատ ձայներ կստանա, «Լույսի» ստացած քվեները սպասելի էին, ինչպես նաև սպասելի էին մյուսների ցուցանիշները: «Իմ քայլը» դաշինքի շանսերը ես գնահատում էի մոտ 70-80%, բայց ոչ այդքան բարձր, ինչ գրանցվեց»:
Ազգային ժողովը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևան վերադառնալուն պես պետք է բանակցություններ սկսել ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ն ցրելու մասին:
«Փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին, և երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը»:
2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք:
Սիրելի համաքաղաքացիներ (ե՛ւ Հայաստանի Հանրապետության , ե՝ւ Երեւան մայրաքաղաքի առումով
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունները որակում է աննախադեպ: Նրա կարծիքով` ներկայում Հայաստանը քաղաքականության մեջ նոր, ոչ դասական դեմքերի կարիք ունի: Սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի ընտրությանը:
Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:
ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպվող «The Best» մրցանակաբաշխությանը չեն մասնակցի նախորդ տարիների հաղթողները` Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը մասնակցությունից հրաժարվել է երկու ակումբ:
«Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով»։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՓԾ տնօրենը շնորհավորեց փրկարարներին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: