![](/banners/BeFunky-design.jpg)
Այրվել է տուն Շիրակի մարզում. փրկարարները դեպքի վայրում են
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/hrdeh-2.jpg)
Սեպտեմբերի 24-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 11:18-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (մոտ 120 քմ)՝ գույքով և կից խորդանոցը՝ (մոտ 12 քմ):