Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի է անցնում երեք քաղաքական ուժ: Նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4,7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3,7 գրամ, և 2,2 գրամ կանաչավուն զանգված:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ սքանավորել և հրապարակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը մոտ 4-ամսյա դադարից հետո կրկին պաշտոնական խաղի է մասնակցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
«Այս ընտրություններին վճռորոշ գործոն էր վարչապետ Փաշինյանի մասնակցությունը, և կարող ենք ասել, որ այն ունեցավ բացարձակ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով երեկ կայացած ընտրությունների արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։
Սեպտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց տնտեսական իրավունքների իրականացումը» թեմայով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արմատական բարեփոխման անհրաժեշտության եւ ներկա վիճակում համաշխարհային հարցերը լուծելու կազմակերպության անընդունակության մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել Ֆլորենցիայի Palazzo Strozzi թանգարանում կազմակերպված իր ցուցահանդեսի ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։
Իրանը պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։
Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգևոր, ազգային և բարոյական արժեհամակարգի կերտման և պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը: Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետեւանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը :
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հատուկ նսիտին:
Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների:
Վրացական Բաթումի քաղաքում մեկնարկում է շախմատի 43-րդ օլիմպիադան:
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: