Բաժիններ՝

Պուտինը և Ասադը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիային C-300 ռուսական համալիրների մատակարարումը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահը Ասադին տեղեկացրել է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգության ապահովման եւ այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման նպատակով մի շարք լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու որոշման մասին, ներառյալ Սիրիային C-300 ժամանակակից զենիթահրթիռային համալիրի հանձնումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Երկուստեք նշվել է Սիրիայում իրադրության երկարաժամկետ նորմալացման հասնելուն, այդ երկրի ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հետագա համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը»,-հավելել են Կրեմլում:

Նաեւ նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են տարբեր մակարդակներով երկու երկրների հետագա շփումների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս