Բաժիններ՝

Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությանը մասնակցությունից հրաժարվել է երկու ակումբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Կանոնավոր առաջնությունից դուրս եկավ «Գրանդ սպորտ» թիմը, քանի որ հասկացավ, որ մարտունակ կազմ չունի: Չէին ցանկանում արտասահմանցի բասկետբոլիստներ բերել և իրենց հիմնական նպատակը իրենց պատանիներին զարգացնելն էր:

Առաջնությանը չի մասնակցի նաև «Շիրակ»-ը: Երկու թիմերն էլ մասնակիցներ կունենան Հայաստանի առաջնության B լիգայում»,-ասաց Պողոսյանը:

Հայաստանի կանոնավոր առաջնությանը կմասնակցի միայն 6 թիմ: Բացի առաջնությունից՝ կլինի նաև գավաթի խաղարկություն:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930