Ադրբեջանական «Sukhoi Su-25» ինքնաթիռները համալրվել են ռումբերի կառավարման լազերային համակարգով
Ադրբեջանի զինված ուժերի զինանոցը համալրվել է թուրքական «Aselsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված լազերային կառավարման համակարգերով։ Դրանց շնորհիվ ղեկավարվող ռումբերը կարող են խոցել թիրախը՝ առավելագույնը 10 մետր սխալի հավանականությամբ։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության վարչության գիտահետազոտական ինստիտուտը «Aselsan»-ի աջակցությամբ այս համակարգերը կցել է 250կգ ծանրությամբ ընդհանուր նշանակությամբ ռումբերին։ Սովորաբար այս ռումբերով համալրված են «Sukhoi Su-25» ինքնաթիռները, որոնց օգնությամբ էլ արդեն իրականացվել են լազերային համակարգով կառավարվող ռումբերի առաջին փորձարկումները։
Լազերային համակարգով կառավարվող ռումբերը կցուցադրվեն Ադրբեջանի «ADEX -2018» միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառում։ Լազերային համակարգի շնորհիվ ռումբերի հեռահարությունը կազմում է 12կմ, կիրառման բարձրությունը՝ շուրջ 12կմ։