Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք ամսից ավելի է՝ Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները։ Հունիսի կեսերին հեռացավ կրթության վարչության պետ, նախկին մարզպետի հավատարիմ Խաժակ Աղաբեկյանը, ով մեզ հայտնել էր, թե մարզպետը ուղիղ ասել է, որ չի ուզում աշխատել իր հետ:
Աշխատանքից հեռացավ նաեւ աշխատակազմի ղեկավարը, որի պարտականությունները կատարում է մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմներից ոմն Լիլիթ Միրզախանյան, ով ստաժի բացակայության պատճառով չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել եւ ձեւակերպված է օգնական։
Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը մեզ փոխանցեց, որ ինքն է ոլորտը համակարգում։ Թե երբ կունենան պետ, չկարողացավ պատասխանել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: