Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ

Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել է Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ցանցում տարածվում է տեսանյութ, որը նկարահանվել Է մահափորձի պահին. դրանում երեւում է Բոլսոնարուն, որը մարզաշապիկով է, առանց զրահաբաճկոնի եւ շփվում է իր կողմնակիցների բազմության հետ: Հանկարծ կտրուկ շարժումով նա բռնում է փորն ու անհետանում տեսադաշտից: Քաղաքական գործչի որդին հայտնել է, որ հոր վերքը մակերեսային է եւ չի սպառնում նրա կյանքին:

Ժաիր Բոլսոնարուին տեղափոխել են Ժուիս դի Ֆորայի հիվանդանոցներից մեկը: Սակայն ավելի ուշ Ֆլավիու Բոլսոնարուն իր Twitter-ում գրել է, որ հայրը ծանր վերք է ստացել. վնասվել են լյարդը եւ թոքերը, նա շատ արյուն է կորցրել եւ փաստորեն մահամերձ էր, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Բոլսոնարուն ժողովրդականության ցուցանիշով երկրորդ թեկնածուն է Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայից հետո, որին դատարանն արգելել է մասնակցել ընտրություններին: Քաղաքական գործիչը հայտնի է ծայրահեղ աջ հայացքներով, ինչպես նաեւ ազգայնական, ռասիստական հայտարարություններով: Բրազիլիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2018 թվականի հոկտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս