Բաժիններ՝

Էկվադորում տարհանում է սկսվել 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (բնակչությունը մոտավորապես 1,6 մլն մարդ է) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում: Այդ մասին հայտնել է El Comercio թերթը:

Նրա տվյալներով՝ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Գուայակիլում (մոտավորապես 2 մլն բնակիչ ունի, խոշորագույնն է երկրում), իշխանությունները ձեռնամուխ են եղել մարդկանց տարհանմանը: Տեսանյութերում, որոնք զետեղվել են տեղի բնակիչների կողմից, երեւում է՝ ինչպես են ճոճվում ջահերը եւ պահարանների ամանեղենը:

Ինչպես հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի օջախը գտնվում էր 89 կմ խորության վրա, ցնցումների էպիկենտրոնը՝ Գուայակիլից 111 կմ արեւելք ընկած շրջանում: Ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս