
«Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, պատահական չէ, որ Թեհրանում այսօրվա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման նախօրեին, ինչպես նաև վաղը Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է Նախիջևանում Թուրքական ռազմաբազա տեղակայելու մտադրության մասին լուրը։
Եթե նման բան տեղի ունենա, դա կլինի հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին ռազմաբազան։ Մոսկվան լուրջ մտահոգվելու առիթ ունի»:
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156689844610421