
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն սեպտեմբերի 7-ին Քաբուլ են ժամանել նախապես չհայտարարված այցով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ այցի ընթացքում նրանք հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Օսթին Սքոթ Միլլերի հետ եւ կքննարկեն «Թալիբան» արմատական շարժման հետ հաշտության պայմանագրի կնքման հեռանկարները:
Օսթին Սքոթ Միլլերը նոր պաշտոնում պարտականությունների կատարմանը ձեռնամուխ է եղել սեպտեմբերի 2-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: