Բաժիններ՝

Ռուսաստանը C-400 համալիրները Թուրքիա կուղարկի 2019 թվականի կեսերին

Թուրքիային C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը տեղի կունենա 2019 թվականի կեսերին: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւին:

«Պարտավորագրի կատարումն ընթանում է գրաֆիկի համաձայն: Մատակարարումը նախատեսված է 2019 թվականին, տարվա կեսին»,- հրատարակությունը մեջբերել է Շուգաեւի խոսքը: Սկզբնապես թուրքական կողմին համալիրների մատակարարումը պլանավորված էր 2020 թվականին, սակայն Անկարայի խնդրանքով որոշվեց մատակարարումն իրականացնվել ավելի վաղ ժամկետում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի հետախուզական հատուկ ծառայությունների՝ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցում կան արբանյակային լուսանկարներ, որտեղ երեւում են արձակումների համար նախատեսված օբյեկտը եւ բունկերներ: CNBC-ի աղբյուրն այն կարծիքին է, որ նոր կոնստրուկցիան համապատասխանում է հենց ռուսական C-400-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս