Ընդամենը 340 գրամ քաշով ծնված երեխային ծննդատնից դուրս են գրել կես տարի անց
Մեծ Բրիտանիայում ծնված ամենափոքր երեխային ծննդատնից դուրս են գրել կես տարի անց: Ինչպես հայտնել է News.com տեղեկատվական պորտալը, նորածինը կշռում էր այնքան, որքան մեկ բանկա Կոկա-Կոլան։
Թեո Թեյլորը ծնվել էմարտին եւ կշռում էր ընդամենը 340 գրամ: Բժիշկները մորը, որը երեխային ունեցել էր հղիության 26-րդ շաբաթում, անմխիթարական կանխատեսումներ էին տալիս, քանի որ նա 19-րդ շաբաթում դադարել էր աճել արգանդում: Երեխայի հայրը՝ Ջեյը, պատմել է որ որդու ծնվելուց մեկ օր առաջ իր կնոջն առաջարկել էին աբորտ անել:
«Նա փոքրիկ մարտիկ է: Նախքան նրա ծնվելը ինձ համար շատ ծանր էր շարունակ լսել, որ նա չի ապրի, իսկ ծնվելուց հետո մշտապես պնդում էին, որ մենք նրան տուն չենք տանի»,-պատմել է փոքրիկի մայրը՝ 24-ամյա Քեթի Թեյլորը:
Նա խոստովանել է, որ ամուսնու հետ միասին արել են հնարավոր ամեն ինչ եւ չեն հուսահատվել: Միայն ծնվելուց երկու շաբաթ հետո են բժիշկներն առաջին անգամ փոքրիկին տվել ծնողներին: «Ես երբեք այդքան փոքր երեխա չէի տեսել: Եվ ես չգիտեի, որ նրանք այդքան փոքր են լինում: Նա իմ ձեռքից էլ փոքր էր»,-հավելել է Ջեյը եւ խոստովանել, որ սկզբում շատ էր վախեցել:
Կես տարի անց վերջապես երեխային կարողացան դուրս գրել հիվանդանոցից: Բժիշկները գտնում են, որ երեխան հազիվ թե ունենա բարդություններ, որոնց սովորաբար հանդիպում են վաղածին երեխաների մոտ: Կես տարեկան Թեոն կշռում է նույնքան, որքան եւ առողջ երեխան: