Օդի գլոբալ աղտոտումը միջին հաշով մեկ տարով կրճատում է մարդու կյանքի տևողությունը. գիտնականներ
Օսթինի (ԱՄՆ) Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ օդի գլոբալ աղտոտումը միջին հաշով մեկ տարով կրճատում է մարդու կյանքի տեւողությունը: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողները վերլուծել են 185 երկրներում օդի աղտոտման աստիճանը, որը որոշվում է 2,5 միկրոմետրից պակաս չափերով պինդ մասնիկների պարունակությամբ: Դրանք կարող են ներթափանցել թոքերը՝ մեծացնելով սրտի նոպաների, ինսուլտների, շնչուղիների հիվանդությունների եւ քաղցկեղի վտանգը: Գիտնականները նաեւ գնահատել են օդի աղտոտման ազդեցությունը կյանքի տեւողության վրա ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մասշտաբներով:
Պարզվել է, որ օդի աղտոտվածությունը կյանքի տեւողությունն էապես նվազեցնում է ամբողջ աշխարհում: Գիտնականների խոսքով՝ կորուստը կազմում է յուրաքանչյուր մարդու հաշվով միջին հաշվով մեկ տարի, եւ դա ավելի շատ է, քան կհաջողվի փոխհատուցել թոքերի կամ կրծքագեղձի քաղցկեղի դեմ արդյունավետ դեղի մշակման դեպքում:
Ըստ գնահատումների՝ օդի մեջ ընկնող պինդ մասնիկների պատճառով տարեկան 90 հազար ամերիկացիներ եւ Հնդկաստանի 1,1 միլիոն բնակիչներ են մահանում: