
ԱՄՆ-ում աղետ է սպասվում, որը կանխատեսել էր Ժիրինովսկին. լրատվամիջոցներ

Միացյալ Նահանգները կարող է խոշոր աղետի բախվել, եթե Սան Անդրեասի և Կասկադիայի բեկվածքներում միաժամանակ երկրաշարժեր տեղի ունենան։ Այս մասին գրում է The New York Times-ժ թերթը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Կասկադիայում վերջին երկրաբանական անցյալում տեղի ունեցած երկրաշարժերը երկրաշարժեր են առաջացրել Սան Անդրեասի բեկվածքի երկայնքով։
Ավելին, երկրաշարժերն ուսումնասիրող գիտնականները ենթադրում են, որ այս երկու բեկվածքների ճակատագիրը կարող է փոխկապակցված լինել։
NYT-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները կանգնած է խոշոր աղետի սպառնալիքի առջև, եթե երկրաշարժեր տեղի ունենան միաժամանակ Սան Անդրեասի և Կասկադիայի բեկվածքներում։
Այս համատեքստում 360.ru հեռուստաալիքը հիշեցրել է ԼԴԿ նախկին առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կանխատեսումները, ով խոսել էր Միացյալ Նահանգներում հնարավոր աղետների մասին։
«Այսօր հնարավոր է ստեղծել արհեստական երկրաշարժեր։ Բոլոր երկրաշարժերը և դրանց հետ կապված ջրհեղեղները կարելի է ստեղծել արհեստականորեն»,- հիշեցրել է հեռուստաալիքը Ժիրինովսկու խոսքերը։