
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ռոմնիի հարսին մшhացած են հայտնաբերել

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի հարսը մահացած է հայտնաբերվել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնի կայանատեղիում: Այս մասին հաղորդում է People ամսագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախկին նահանգապետի ավագ եղբոր կնոջ՝ 64-ամյա Քերի Էլիզաբեթ Ռոմնիի մարմինը հայտնաբերվել է դեռ հոկտեմբերի 10-ին, սակայն ԶԼՄ-ները այս մասին հայտնել են միայն հոկտեմբերի 14-ին:
Ռոմնին մեկնաբանել է միջադեպը ամսագրին՝ հաստատելով իր ազգականի մահը։
«Մեր ընտանիքը խորապես ցնցված է Քերիի կորստով, ով մեր կյանք բերեց ջերմություն և սեր։
Մենք խնդրում ենք, որ մեր անձնական կյանքը հարգվի այս դժվարին ժամանակահատվածում», – հրատարակությունը մեջբերում է Ռոմնիի խոսքերը։
Դատաբժշկական փորձաքննության տեղական բյուրոյից հայտնել են, որ քաղաքական գործչի ազգականի մահվան պատճառների վերջնական պարզաբանումը կարող է տեւել մի քանի ամիս: