
«Քայլ առ քայլ գնալու ենք դեպի հաղթանակը Չեմպիոնների լիգայում». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացի «մարդասպանի» պարզ մոտիվացիան:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է մադրիդյան «Ռեալից» թուրինյան ակումբ տեղափոխվելը:
«Ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգան «Յուվենթուսի» հետ: Մենք խաղընկերներիս հետ կկենտրոնանանք դրա վրա: Կգնանք քայլ առ քայլ և հետո կտեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք այս տարի, հաջո՞րդ, թե՞ երկու տարի անց:
Ակումբի նպատակն է՝ հաղթել առաջնությունը, Իտալիայի գավաթը և, իհարկե, ցուցադրել այն ամենը, ինչին ընդունակ ենք Չեմպիոնների լիգայում»,- Ռոնալդուին է մեջբերում Football Italia-ն՝ հղելով DAZN-ին:
33-ամյա պորտուգալացին «Յուվենթուս» տեղափոխվեց «Ռեալից» 2018թ. ամռանը 112 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը