Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրների ԱԳ նախարարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շուրջ, Զախարովան պատասխանել է. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք կողմերի հետ տարբեր ձևաչափերում: Դա գործնականում այն ամենն է, ինչ կա այս պահի դրությամբ»,- ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031