Բաժիններ՝

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031