
Գաբրիել Ժեզուսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ձեռքբերման հնարավորությունը, հաղորդում է sportslens.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում հարձակվողը կորցրել է տեղը հիմնական կազմում: Իսկ կատալոնական ակումբը փնտրում է պոտենցիալ փոխարինողի Լուիս Սուարեսի համար, ով վերջին ժամանակներում չի կարողանում հասնել օպտիմալ մարզավիճակի: Ժեզուսի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
«Բարսելոնայի» տրանսֆերային ցանկում են գտնվում նաև Դիմո Վերները («Լեյպցիգ») և Հարի Քեյնը («Տոտենհեմ»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը