Բասկետբոլի կանոնավոր առաջնության մասնակից թիմերի քանակն ավելացել է
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը:
«Ավելի ուժեղ տեսք կունենան «Ուրարտու»-ն, «Արցախ»-ը, «Արթիկ»-ը: Այս տարի առաջնությանը կմասնակցի 8 թիմ, նախորդ տարի մասնակցում էին միայն 7-ը: Մենք այս տարի առաջին անգամ կանցկացնենք նաև Հայաստանի գավաթի խաղարկություն: Իսկ կանոնավոր առաջնության փլեյ-օֆի խաղերը կլինեն ոչ թե մինչև 2 հաղթանակը, այլ մինչև 5-ը: Կունենանք նաև B լիգա, որին կմասնակցեն ավելի ցածր մակարդակ ունեցող թիմեր»,-շեշտեց Պողոսյանը:
Հայաստանի կանոնավոր առաջնության խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ին: