Բաժիններ՝

Մարդկանց հիասթափեցնելու վախը ստիպում է ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու. Նիկոլ Փաշինյանը՝ սփյուռքահայ երիտասարդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Մարդկանց հիասթափեցնելու վախն ստիպում է ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու: Այս մասին նա նշեց օգոստոսի 23-ին Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդը այդքան մեծ հավատով է լցված:

ՀՀ վարչապետը նշել է. «Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ էջում տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերագրված էր «Իմ վախը»: Այդ հոդվածը նրա մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»:

Նա ասաց, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով մյուս սփյուռքահայ երիտասարդի հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի Հայաստանում լիակատար արդարություն և հավասարություն հաստատելու համար, Փաշինյանը նշեց, որ այդ գործընթացը արդեն սկսվել է, և եթե նկատի ունի օրենքի հավասարությունը` դա արդեն իսկ հաստատված է:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից և ինքը ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները: Ես ձեզ երաշխավորում եմ, որ եթե մեկը գլուխ գովաց ու ասաց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում ունի ավելի շատ իրավունքներ, քան մյուսները` ինքը ձեզ խաբում է: Ինչ վերաբերում է արդարությանը, ապա սա արդարության անկյունաքարն է, որ բոլորը գիտեն որևէ մեկից ավելին չեն կամ որևէ մեկից պակաս չեն»,- շեշտեց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս