Բաժիններ՝

ԱՄՆ-ում ցուցադրել են՝ ինչպես են F-15 կործանիչները միջուկային ռումբեր նետում

ԱՄՆ-ի Սանդիայի ազգային լաբորատորիաները հրապարակել են կադրեր, որտեղ պատկերված է B61 միջուկային ռումբի նետումը F-15 «Սթրայք Իգլ» կործանիչով:

Համապատասխան տեսահոլովակը զետեղված է կազմակերպության YouTube-ալիքում:

Տեսահոլովակում ցուցադրված է երկու դեպք, որոնցից առաջինում ամերիկյան ռազմական ինքնաթիռը մարտավարական միջուկային զենքը նետում է՝ գտնվելով մեծ բարձրության վրա, իսկ երկրորդում ՝270 մետրից փոքր-ինչ ավելի բարձրությամբ թռչելիս:

Անկման ժամանակ բացվում է ռումբի պարաշյուտը: Ճշտվում է, որ այն եղել է առանց միջուկային լիցքի: Նաեւ նշվում է, որ փորձարկումները տեղի են ունեցել անցյալ տարվա հուլիսի 11-ին Նեւադայի նահանգի Թոնոպա փորձարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031