«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 19-ին, ժամը 20.10-ին կամավոր բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օ/կ ժամանած 1966 թ. ծնված Զինաիդա Ս.-ն:
«Իշխանությունը ստեղծված է ժողովրդին ծառայելու և ոչ թե նսեմացնելով ընտրությունների տանելու, ընտրակաշառքով վերարտադրության խնդիր լուծելու համար»։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ից ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սարահարթ և Սանահին թաղամասերի, Աքորի և Հագվի գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է պայքարը աշխարհի առաջնությունում:
«Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
«Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալները շուրջ 40 տուն են հրկիզել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնոյի նահանգի Մայրարի գյուղի վրա անցած կիրակի օրը ձեռնարկված գրոհի ընթացքում:
2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը:
Կոսովոյի խնդրի լուծումը հնարավոր չէ գտնել առանց Ռուսաստանի աջակցության:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արշալույս-Գեղակերտ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ:
Իսրայելական «Հաարեց» թերթում լույս է տեսել Ալեքսանդր Գրիֆինգի անդրադարձը Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ՆԱՏՕ փոխհարաբերությունների և հնարավոր զարգացումներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով:
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Գուրգեն Եղիազարյանը օգոստոսի 17-ին Երևանում տարօրինակ երիտասարդների է տեսել, որոնք տանում էին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշած. «Այդպիսի թշնամական վերաբերմունք չպիտի լինի»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները օգոստոսի 22-ից 26-ը կմասնակցեն Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:50-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անհանգստություն է հայտնում այն առնչությամբ, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մշակումները միջուկային ոլորտում՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 18-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին:
Հակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ: