Առանց Ռուսաստանի աջակցության անկարելի է հասնել Կոսովոյի խնդրի լուծման. Սերբիայի ԱԳ նախարար
Կոսովոյի խնդրի լուծումը հնարավոր չէ գտնել առանց Ռուսաստանի աջակցության:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 21-ին հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք ցանկանում ենք սերտ երկխոսության ու շփման մեջ լինել Ռուսաստանի Դաշնության, նախագահ Վլադիմիր Պուտինի, նախարար Սերգեյ Լավրովի հետ, քանզի կարծում ենք, որ առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէ հասնել Կոսովոյի խնդրի որեւէ լուծման»,- ասել է Դաչիչը: