Արդյո՞ք Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից

Իսրայելական «Հաարեց» թերթում լույս է տեսել Ալեքսանդր Գրիֆինգի անդրադարձը Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ՆԱՏՕ փոխհարաբերությունների և հնարավոր զարգացումներին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքական լիրայի արժեզրկումը հասավ ռեկորդային ցուցանիշի, և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ Թրամփը թիկունքից հարված է հասցրել, հայտարարեց նոր բարեկամներ փնտրելու մասին: Դա առաջին հերթին Ռուսաստանին ուղղված ակնարկ էր, ում Թուրքիան առաջարկել էր չօգտագործել դոլարը որպես միջազգային արտարժույթ: Սակայն Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կապերը խզելն այդքան հեշտ կարող է չլինել, որովհետև երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: 1946-ից ի վեր Թուրքիան ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն է, և այստեղ է գտնվում Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կոալիցիոն ուժերի գործողությունների շրջանակում կաևոր դերակատարում ունի:

Մյուս կողմից այս բախումներին զուգահեռ Էրդողանը կամավոր կերպով ՆԱՏՕ-ի շրջանակներում նոր դերակատարումներ է ստանձնում: Նա առաջարկեց, որ Ստամբուլում գտնվող թուրքական բանակի շտաբն օգտագործվի որպես ՆԱՏՕ-ի նոր ցամաքային ուժերի հրամանատարական կենտրոն: Բացի այդ Իրաքում ՆԱՏՕ-ի սկսած զինվորական կրթության ծրագրի շրջանակներում Թուրքիան պատրաստվում է խորհրդատուներ և հրամանատարներ ուղարկել:

Սակայն Էդողանի կողմից ՆԱՏՕ-ին տրված խոստումները չեն ներկայացնում ամբողջական պատկերը: Էրդողանը երկակի խաղ է խաղում և Թուրքիան հեռացնում է ՆԱՏՕ-ից: Հարկ է նշել նաև, որ Թրամփն էլ է բացեիբաց ՆԱՏՕ-ին քննադատության ենթարկում և կասկածի տակ դնում այդ կառույցի նպատակները:

Առաջիկայում արդյո՞ք Թուրքիան ամերիկացի հոգևորականին բանտում պահելու գնով ՆԱՏՕ-ից ավելի կհեռանա և իր տնտեսությունն առավել վտանգի կենթարկի, ժամանակը ցույց կտա…»

Ալեքսանդր Գրիֆինգը հիշեցնում է նաև, որ չնայած ՆԱՏՕ-ի իր գործընկերների հորդորներին և զգուշացումներին՝ Թուրքիան Ռուսաստանի հետ համաձայնության եկավ S-400 հրթիռային համակարգի ձեռք բերման 2 միլիարդ դոլարանոց գործարքի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս