Բաժիններ՝

Պատահար Արցախում. մեքենան հայտնվել է ձորում

Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:50-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով՝ Ա.Ա.-ն իր վարած «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ձորում:

ՃՏՊ-ի հետևանքով` վարորդ Ա.Ա.-ին թեթև մարմնական վնասվածքներով պատահական անցնող մեքենայով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031