Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: Այդ մասին հայտնել է «Գրուզիա Online»-ը:

Մերկելը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի օգոստոսի 23-ին: Գերմանիայի կանցլերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ինչից հետո կկայանա ընդունելության պաշտոնական արարողությունը կառավարության վարչակազմում: Անգելա Մերկելը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպում կանցկացնի ինչպես դռնփակ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով:

Այցի առաջին օրը կկայանա նաեւ Անգելա Մերկելի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը:

Օգոստոսի 23-ին պաշտոնական ճաշկերույթ կտրվի վարչապետ Բախտաձեի անունից:
Մերկելը հանդիպումներ կանցկացնի նաեւ այցի երկրորդ օրը՝ օգոստոսի 24-ին:

Պլանավորված են Գերմանիայի կանցլերի հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների եւ «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից գերմանացի զինվորների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031