Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Ծավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը:
Տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում օգոստոսի 18-ին օգտատերերը տեղեկացնում են «Թվիթեր» սոցիալական ցանցի աշխատանքների խափանման մասին:
Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի. սահմաններում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ 1994թ ծնված Գ. Ա-ն, վարելով իրեն վստահված «ԳԱԶ-2410» ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտ 1 շաբաթ առաջ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Ա.Թորոսյանը, ՔՊ-ի հետ ինքը եղել է հենց սկզբից, նաև Նիկոլ Փաշինյանի վստահված անձն է եղել:
Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Նժարի վրա մի կողմից դրված են այդ հասարակական համերաշխության հասնելը, մյուս կողմից դրված է, ուզած-չուզած, որոշակի նահանջը՝ իրավունքների տեսակետից»։
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը:
Յուրացման կամ վատնման համար հետախուզվողը հայտնաբերվեց Մոլդովայում:
Օգոստոսի 17-ի առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն և Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա։
Վանի նահանգում ուժայինները շարունակում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.
Օգոստոսի 17-ին`ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Աբովյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում գտնվող դեղատնից:
Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու համար 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներ տնօրինող ընկերություններին վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը ԿԸՀ ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը մինչև օգոստոսի 24-ը տեղեկացնել ԿԸՀ:
«Պնդումը, որ մարտի 1-ի գործը լրիվ ծավալով բացահայտվել է, ինձ համար խնդրահարույց էր, քանի որ այդպիսի բացահայտում կարող է տեղի ունենալ միայն դատական պրոցեսի արդյունքում, և ոչ թե նրանից առաջ»:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում կարդում են. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա:
Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 03:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: