Ռոբերտ Քոչարյանն իր կամքով չէ վերադառնում քաղաքականություն. քաղաքագետ. aysor.am

ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, իր ցանկությունով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է: Քանի որ նա Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, պարզ է, որ պաշտպանվելու ամենալավ ձևն էր մտնել քաղաքական դաշտ ու հետո ասել` «ինձ հալածում են»: Կարծում եմ` իր պաշտպաններն իրեն հենց այդ ծրագիրն են հուշել», – ասաց քաղաքագետը:

Նա համոզմունք հայտնեց, որ «Ռոբերտ Քոչարյանը շատ լավ պատկերացնում է ու գիտի, թե իր նկատմամբ ինչ տրամադրություններ ունի հասարակությունը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս