Արցախի ոստիկանությունը հորդորում և պահանջում է խստիվ պահպանել օրենսդրության պահանջները
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը։
Նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը պատասխանատվություն է սահմանել նաև գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար։
ԱՀ ոստիկանությունը հորդորում և պահանջում է խստիվ պահպանել օրենսդրության պահանջները և սեփական տոնակատարության ընթացքում չխաթարել այլ անձանց խաղաղ հանգստի իրավունքը։