Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով երեք մարդ է մահացել
Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում է TVN24 հեռուստաալիքի կայքը:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Լվովից Սլովակիայի սահման ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը վայր է ընկել լանջից:
Լեհական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է 54 մարդ: Տուժածներին տեղափոխել են Պշեմիսլի, Լեսկոյի և Սանոկի հիվանդանոցներ: Նրանցից 9-ն ստացել են լուրջ վնասվածքներ: Տեղեկացվում է, որ ավտոբուսում եղել են երեխաներ: