Հրդեհ Երևանի կենտրոնում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Օգոստոսի 17-ին`ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Աբովյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում գտնվող դեղատնից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Ռիթմ ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:22-ին: Այրվել են «Ռիթմ ֆարմ» և «Օրենսթոն» ՍՊԸ-ների փրփրապլաստե բաժանարար պատը (մոտ 5 քմ), մասամբ «Ռիթմ ֆարմ» ՍՊԸ-ի տանիքի կախովի առաստաղը (մոտ 8 քմ), «Օրենսթոն» ՍՊԸ-ին պատկանող 2 սառնարան, մասամբ էլ.հաշվիչ և էլ.լարեր (մոտ 11 գմ):