Վաչագան Ղազարյանը քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել զինծառայությունից. նոր բացահայտումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձեւավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաեւ նման հին գործեր եւս: Ու դեռեւս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը:

Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին եւ Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս