
Երեւանի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է. armtimes.com

Քիչ առաջ ավարտվեց իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը: Մոտ 5 ժամ տեւած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը, գրում է armtimes.com-ը:
Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմաբ՝ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Մարությանի միջեւ: Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: