
«Յուվենթուսը» Պոգբային վերադարձնելու համար կվաճառի մի քանի ֆուտբոլիստների

Ինչպես հաղորդում է Sunday Mirror-ը, «Յուվենթուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձով:
Ըստ պարբերականի տեղեկության՝ թուրինյան ակումբը մտադիր է ազատվել Գոնսալո Իգուաինից, Միրալեմ Պյանիչից, Դանիել Ռուգանիից և Մատիա Կալգարից և ստացված գումարը ծախսել 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի վրա:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց Պոգբային «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով:
Ավելի վաղ 2012 թվականին ֆուտբոլիստը հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել էր թուրինյան ակումբ՝ որպես ազատ գործակալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացին հոգնել է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ աշխատանքից և ուզում է վերադառնալ թուրինյան ակումբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը