ՔՊ-ում քննարկվում է Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հնարավոր է, առաջադրվի Երևանի քաղաքապետի թեկնածու։ 168.am-ի հետ զրույցում Մ.Առաքելյանը հաստատեց, որ իր թեկնածության հարցն այժմ քննարկվում է ՔՊ-ում։

«Քննարկվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին համատեղ մանակցելու հարցը»,- ասաց նա։

Թե ե՞րբ կկայացվի որոշում, Մ.Առաքելյանը նշեց, որ հաշվի առնելով, որ ընտրությունները կլինեն մոտ 2 ամսից, ապա առավելագույն սեղմ ժամկետներում այդ հարցը կորոշվի։

Հիշեցնենք, որ որպես քաղաքապետի թեկնածու՝ շրջանառվում են նաև ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի, դերասան Հայկ Մարությանի, ՔՊ անդամ, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանի և ՀՀ վարչապետի խորհրդական, անկուսակցական Սրբուհի Ղազարյանի անունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031