Բաժիններ՝

Ֆուտբոլային բախտը կրկին երես թեքեց. «Գանձասար-Կապանը» վերջին վայրկյանին լքում է պայքարը

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը ցավալի ավարտ ունեցավ հայկական «Գանձասար-Կապանի» համար: Պատասխան խաղում հաղթելով «Լեխին» 2:1 հաշվով՝ հայկական ակումբը, միևնույնն է, դուրս մնաց պայքարից. առաջին խաղը ավարտվել էր 2:0 հաշվով:

«Գանձասար-Կապանը» գնդակ ընդունեց սեփական դարպասը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին: Եթե չլիներ այդ դրվագը, ապա խաղը կավարտվեր 2։0 հաշվով և կլիներ լրացուցիչ ժամանակ: Ցավալիորեն պետք է նշենք, որ հայկական ակումբը դուրս մնաց հետագա պայքարից՝ պատասխան խաղում ցուցադրելով հրաշալի ֆուտբոլ:

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնում իր ֆուտբոլիստներին՝ նշելով, որ խաղը ընթանում էր իրենց սցենարով, սակայն չստացվեց․ «Հետագայում կիմանանք, որ կարող են նման թիմերի հետ խաղալ:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ իրենք պարտվեցին, քանի որ չունեին հենակետային խաղացող: Սակայն, մարզիչը նշում է, որ իրենք դիտարկել են շատ ֆուտբոլիստների տարբերակներ․ «Մենք ունենք լավ ֆուտբոլիստների կարիք: Բայզ մեզ պետք չեն միջակ ֆուտբոլիստներ, ավելի լավ է լինեն երկու թանկարժեք ֆուտբոլիստներ»:

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ թիմը հիմա էլ է պատրաստ ներդրումներ անել և ֆուտբոլիստներ ձեռք բերել, սակայն իրենք դեռ չեն կարողացել գտնել իրենց ցանկացած ֆուտբոլիստին:

Խոսելով հանդիպման մասին՝ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ թիմը նվիրվեց անմնացորդ․

«Ի տարբերություն առաջին խաղի՝ մենք բալանսավորված էին գրոհում և պաշտպանվում: Ստացվեց այն, ինչ նախապես պլանավորել էինք, սակայն բաց թողեցինք մի պահ»:

Մարզչի խոսքով՝ հայկական թիմի ֆուտբոլիստները փորձում էին հերոսանալ, սակայն հաղթելու համար պետք է ունենալ որակյալ ֆուտբոլիստներ․ «Ապրեն իմ տղաները, բայց մեզ նաև որակյալ ֆուտբոլիստներ են պետք»:

«Լեխի» գլխավոր մարզիչ Յուժևիչը նշում է, որ իր թիմը խնդիրներ է ունեցել թռիչիքի հետ կապված և խաղին պատրաստվելու համար գրեթե ժամանակ չի ունեցել:

«Իմ թիմը աղքատիկ տեսք ուներ: Մրցակիցը ավելի խորքից էր խաղում: Մենք բավականին լուրջ խնդիրներ ունեինք կիսապաշտպանությունում»:

Հայկական թիմից Յուժևիչը առանձնացնում է Մուսոնդային, Ալեքսին և Գեղամ Հարությունյանին:

Լեհական ակումբի գլխավոր մարզիչը, «Գանձասար-Կապանին» հաջողություն մաղթելով, նշում է, որ հայկական ակումբը շատ լավ թիմ և մարզիչ ունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս